Գայի արձանի հարակից տարածքի անորակ շինարարության համար տուգանվողներ չեն եղել: Այնինչ դա պայմանագրային պահանջ է: Անհասկանալի է, թե տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունն ինչպես ժամանակին չի նկատել ակնհայտ թերությունները: Ամեն դեպքում, մրցույթում հաղթած և սալիկապատումն արած ընկերությունն արդեն իր հաշվին նոր սալիկներ կանցկացնի, իսկ աշխատանքը կընդունվի միայն այն դեպքում, եթե համապատասխանի քաղաքապետարանի սահմանած նոր չափորոշիչներին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: