«Ջերմուկ գրուպը» փաստարակված հերքում է ռուսական կողմի մեղադրանքները, թե իբր շշի պարունակության մեջ քացախ է եղել: Ընկերությունը ապացույցներ է ներկայացնում, որ նույնիսկ տեխնիկապես դա հնարավոր չէ: Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նույնպես պնդում է, որ հայկական արտադրանքի խմբաքանակը վաճառքից հանելու որևէ հիմնավորում «Ռոսպոտրեբնադզորը» չունի:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: