Մինչև տարեվերջ Արմավիրի մարզի Մեծամոր, Արաքս և Հայկաշեն բնակավայրերը կգազիֆիկացվեն: Համայնք-պետություն համաֆինանսավորմամբ 545 մլն դրամ արժողությամբ ծրագրի գործնական փուլը մեկնարկել է: Բնակիչները տեղի ունեցողը հրաշք են համարում, ընդգծում՝ խորհրդային տարիներից դիմումներ են գրվել պատասխանատուներին, բայց ոչ մի արդյունք: Հիմա արդեն ստիպված չեն լինի ցրտի պատճառով ձմռանը փակել ջերմատները, զրկվել եկամտի աղբյուրից: Կհեշտանա նաև կենցաղի կազմակերպումը։
Հեղինակ՝ Հայկուշ Ասլանյան