Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը։ Պետության ղեկավարի կայքում տեղադրված հրամանի համաձայն՝ նախկին կառավարության բոլոր անդամները, բացառությամբ արդարադատության նախարարի, պահպանել են իրենց պորտֆելները։ Վիլայաթ Էյվազովը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում, Ջեյհուն Բայրամովը՝ արտաքին գործերի նախարար, Զաքիր Հասանովը՝ պաշտպանության:
Հրամանի համաձայն՝ Յաղուբ Էյուբովը կրկին դարձել է առաջին փոխվարչապետ, Ալի Ահմեդովն ու Շահին Մուստաֆաևը՝ փոխվարչապետներ։