Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, անձին ապօրինի ազատությունից զրկելու, փաստաթղթի կեղծիքի, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, սպանության նախապատրաստման և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և պետական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: