ՀԱՊԿ-ը Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև նրանց նախապատրաստման դաշտային ճամբարների ցանցը, և օտարերկրյա զինյալների հիմնական հատվածը կենտրոնացած է Աֆղանստանի հյուսիսային նահանգներում։
Ըստ Սերդյուկովի՝ իրադրության վատթարացմանը կարող է նպաստել միգրացիոն հոսքերի ավելացումը՝ «կառավարական զորքերի և ընդդիմության շարունակվող դիմակայության, ազգային և կրոնական փոքրամասնությունների ճնշումների, ինչպես նաև տնտեսական իրավիճակի վատացման և հումանիտար խնդիրների սրման հետևանքով»: