6 անձի մեղադրանք է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շրջանակում խարդախությամբ հափշտակություն կատարելու գործով: Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ 1 անձի մասով վարույթն առանձնացվել է, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Պարզվել է, որ թեև նա կեղծ տեղեկություններ է ներկայացրել, սակայն պետությունից ստացել է 58.5 մլն դրամ աջակցություն:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: