Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է թիմային հաշվարկում: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:
Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ` դառնալով Եվրոպայի 7-ակի չեմպիոն:
Նախօրեին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել էր Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7:0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել է 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։