Իսրայելը կշարունակի հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հարավում՝ Ռաֆահում, քաղաքացիական անձանց հեռանալուց հետո՝ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետը չի հայտնել, թե երբ կարող է տեղի ունենալ հարձակումը, կամ ուր կարող են գնալ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այժմ գտնվում են Ռաֆահում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն գտնվում է միջազգային հանրության աճող ճնշման տակ, որը պահանջում է զերծ մնալ նախատեսվող հարձակումից:
«Մենք կպայքարենք մինչև լիակատար հաղթանակ: Դա ներառում է նաև հզոր գործողություններ Ռաֆահում այն բանից հետո, երբ մենք թույլ կտանք քաղաքացիական բնակչությանը լքել ռազմական գործողությունների գոտիները»,- նշել է Նեթանյահուն: