Ֆրանսիայի ԱԺ միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը և աջակցում Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` կից նշելով.
«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները դատապարտող և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջով բանաձևի ընդունում:
Կոչ եմ անում Ֆրանսիային և Եվրոպայի միությանը` պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»: