Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորեց բռնապետին «վերընտրվելու» կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ է սպասում հարաբերությունների կարգավորման աշխատանքներին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը:
«Այսպիսով, ե՞րբ նախագահ Միշելը կհասկանա, որ իր մեղմ դիրքորոշումն ու հանդարտեցումը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը»,- գրել է եվրապատգամավորը: