ՌԴ նախագահը մեղադրել է Արևմուտքին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառները խեղաթյուրելու համար: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողություն են սկսել ոչ թե Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ի հնարավոր հարձակումը կանխելու համար, այլ քանի որ Կիևը հրաժարվել է կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները: «Ես ասել եմ, որ մեզ անընդհատ խաբել են, թե ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի Արևելք: Մեզ անհանգստացնում է այն, որ Ուկրաինային ներքաշում են Դաշինք, դա սպառնում է մեր անվտանգությանը»,- մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։ Պուտինը հավելել է՝ միակ բանը, որի համար ափսոսում են, այն է, որ ավելի շուտ չեն սկսել ակտիվ գործողություններն Ուկրաինայում:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: