Մոսկվան հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմին մշտապես կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում, խուսափել հրաձգությունից, մարդկային կորուստներից՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությանը: «Նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ձևավորմանը»,- շեշտել է Գալուզինը։
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում: