Կառավարությունը սահմանել է պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը:
Կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է բույսերի մշակության արդյունավետության ապահովման, տնտեսվարողների նպատակային գործունեության երաշխավորման և հանրապետության կենսաբանական անվտանգության ապահովման կարևորությամբ։ Արդյունքում Հայաստանում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, որակյալ սերմերի և տնկանյութի արտադրության ծավալները կավելանան և կստեղծվի հնարավորություն արտահանման համար, ինչպես նաև կապահովվի բուսաբուծության ճյուղի զարգացումը։