Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Բելգորոդի շրջանի տարածքում 14 հրթիռ է խոցել՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունն արձակումների համար մեղադրել է Ուկրաինային: Ռուսական կողմը հայտնում է խաղաղ բնակչության շրջանում հինգ զոհի և տասնութ վիրավորի մասին, տուժել են քաղաքացիական օբյեկտներ:
Բելառուսական լրատվամիջոցներն էլ գրում են, որ Ուկրաինային սահմանակից Գոմելի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Ուկրաինական բնակավայրերը ևս ենթարկվել են զանգվածային հրթիռակոծության: Երկրի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել: Թիրախում են հայտնվել, մասնավորապես, Կիևը, Դնեպրը, Զապորոժիեն, Լվովը և այլ բնակավայրեր: Տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, կան տուժածներ: