Ներքին Հանդի տարածքում ադրբեջանական ռազմական սադրանքին արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բրյուսելում՝ իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում: Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը: Միրզոյանը նախ առանձնազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, որին հաջորդել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը: Այնուհետև կողմերը հայտարարություններ են արել: Եվրամիության դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է կայուն խաղաղությանը աջակցելու հանձնառությունը և հայտարարել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին լրացուցիչ 5.5 մլն եվրո օգնություն տրամադրելու մասին:
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: