Այսօրվա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Ռուսաստանի աջակցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ռուսական աջակցությանը, ապա ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այժմ Բաքվում է: Նա ծրագրել է շփումներ ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ։
Ըստ Զախարովայի՝ Խովաևը կշարունակի իր շրջագայությունը տարածաշրջանում և մոտ ժամանակները կկարողանա այցելել նաև Երևան: Մոսկվան ակնկալում է, որ կողմերը բարեկամաբար, գործընկերային ձևով կքննարկեն բոլոր մանրամասները, որպեսզի այդ շփումներն իրականացվեն հօգուտ կարգավորման, նշել է Զախարովան: