Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղում Հայրենական մեծ պատերազմի հերոսների և մասնակիցների հուշարձանների ոչնչացումը:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք բոլոր նյութերը, որոնցում նույնիսկ ակնարկ կա Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծման մասին։ Դա անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե որտեղ և ով է անում։
Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացի շրջանակում մենք երկու կողմին կոչ ենք անում խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պատերազմ չվարել հուշարձանների դեմ: Պարզապես բոլորս պետք է պայմաններ ստեղծենք վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորման համար, առանց որի դժվար կլինի խաղաղության հասնել Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան և վստահեցրել, որ այդ հարցը կքննարկեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ իրենց երկկողմ շփումների ժամանակ։