ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն աջակցել է երկրի ներքին անվտանգության քարտուղար Ալեխանդրո Մայորկասին իմփիչմենթի ենթարկելու մասին բանաձևին: Ըստ քվեարկության արդյունքների՝ փաստաթղթի օգտին քվեարկել է 214 օրենսդիր, դեմ՝ 213-ը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չի կարողացել բանաձևը հաստատել, քանի որ դրան դեմ է քվեարկել 216 օրենսդիր, կողմ՝ 214-ը:
Փաստաթղթում նշվում է, որ պաշտոնյան «հրաժարվել է պահպանել ներգաղթի դաշնային օրենքները» անօրինական ներգաղթի ռեկորդային աճի ֆոնին, և որ նա «խաթարել է հասարակության վստահությունը» Կոնգրեսին ուղղված իր հայտարարություններով՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի անվտանգության մասին: Մայորկասը ԱՄՆ նախարարների կաբինետի առաջին քարտուղարն է, որի դեմ իմփիչմենթ են նախաձեռնում վերջին 150 տարվա ընթացքում:
Նախագահ Բայդենն այդ որոշումն անվանել է հանրապետականների «քաղաքական խաղեր»: