ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել է՝ Վաշինգտոնում նախատեսված գագաթնաժողովում դաշինքի երկրները Կիևին ուղերձ կհղեն, որ հստակ քայլեր են ձեռնարկում Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ: Ջուլիանա Սմիթի խոսքով՝ ՆԱՏՕ-ն նաև ցույց կտա Մոսկվային, որ կանգնած է Ուկրաինայի կողքին ու շարունակելու է աջակցությունը:
Միաժամանակ պաշտոնյան ընդգծել է, որ Կիևը հազիվ թե Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հրավեր ստանա մինչև 2024 թվականի ամառ: «Այնուհանդերձ, մենք դեռ 2008 թվականից ասում ենք՝ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է»,- շեշտել է Սմիթը։
Նրա խոսքով՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միանալու համար Կիևը պետք է շարունակի բարեփոխումները:
Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից պաշտպանական արտադրությունն ավելացնելու և Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: