ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությանը, պատասխանել հարցին՝ ինչպիսին է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի արձագանքը տեղի ունեցածին, և արդյոք նախատեսում է հանդիպել երկու երկրի առաջնորդների հետ։ «Վաշինգտոնն անհանգստացած է մահացու բախումների մասին լուրերով, որոնց հետևանքով կան զոհեր»,- հայտարարել է Միլլերը:
Մեթյու Միլլեր (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Խորին ցավակցություն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասցեագրվի: Պետքարտուղարը շարունակաբար շեշտում է՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների։
Միլլերը չի պատասխանել հարցին՝ արդյոք առաջիկա օրերին Մյունխեն նախատեսված այցելության շրջանակում պետքարտուղարը կհանդիպի՞ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ: Նա միայն նշել է, որ Բլինքենի օրակարգի մասին հանդես կգան հայտարարությամբ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: