Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Վրաստանի Քութայիս քաղաքից թռչեր Իսպանիայի Բարսելոնա, վերադարձել է օդանավակայան՝ ինքնաթիռում ռումբի առկայության մասին տեղեկության պատճառով։ Այդ մասին Քութայիսի միջազգային օդանավակայանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։
«Օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկություն ստանալուց հետո Wizz Air ավիաընկերությունն արագ որոշում է կայացրել ինքնաթիռն օդանավակայան վերադարձի մասին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։