«Զենքի շրջանառության մասին» օրենքում փոփոխություններից հետո միայն վերջին երեք ամսում 300-ից ավելի քաղաքացի զենք կրելու իրավունք է ստացել: Օրինական զենք կրելու շարժառիթները տարբեր են՝ նախասիրություններից մինչև մեր երկրի անվտանգային իրավիճակը: Օրենքի փոփոխություններով գործնական քննությունների կազմակերպումը վերապահվել է հասարակական կազմակերպություններին: Իմ գործընկեր Անի Օհանյանը Հայաստանում գործնական քննություն կազմակերպող առայժմ միակ հրաձգարանում հետևել է դրա ընթացքին:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: