Հայաստանում նվիրատվության ենթակա բնակելի 2027 տարածքից 1588-ը արդեն նվիրվել կամ սեփականաշնորհվել են: Խոսքը նախկին հանրակացարանների մասին է: Շահառուներ են 1988-92 թթ. Ադրբեջանից բռնագաղթածները, որոնք վերջին 3 տարիներին բնակվել են այդ հասցեում, նաև մինչև 2017-ը այնտեղ ապրած տեղացիները: Բնակելի տարածք ստանալու համար պետք է չունենալ այլ սեփականություն: Իսկ ամենակարևոր պայմանը նվիրատվություն ստանալու դիմումն է:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան