ՀՀ նախագահը վարչության պետեր նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Ըստ այդմ՝ Արմեն Սեյրանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ:
Դավիթ Ալեքսանյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական պատրաստության վարչության պետ:
Վիգեն Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ: