Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Համլետ Լևոնյանին Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Համլետ Լևոնյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է հրամանագրում: