Կարեն Գրիգորյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այդ մասին նշվում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Կարեն Գրիգորյանին նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում: