ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում գրել է Բրյուսելում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին:
«Ուրախ եմ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման համար, որը Երևան կատարած իմ վերջին այցի շարունակությունն է: Ուսումնասիրեցինք, թե ինչպես ամրապնդել ՆԱՏՕ-Հայաստան երկկողմ համագործակցությունը, ողջունեցի հանրապետության աճող ներդրումները Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության գործունեության մեջ, քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությանն ու Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վիճակին վերաբերող հարցերը»,- գրել է Կոլոմինան: