Փետրվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Դեման Մուհամեդ Համարիին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Համարիին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի և Մավրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման և ամրապնդման:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մավրիտանիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խթանման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների ակտիվացման, ինչպես նաև տնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, ինչպես նաև կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: