Թղթային դեղատոմսից անցում կկատարվի էլեկտրոնային դեղատոմսի:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շնորհիվ՝
-
բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա.
-
ինքնաբուժության, սխալ կամ ոչ նպատակային դեղերի ընդունման դեպքերը կբացառվեն կամ կնվազեն.
-
դեղ ստանալու համար հերթերից, թղթաբանությունից և ժամանակի կորստից հնարավոր կլինի խուսափել.
-
դեղատոմսի անընթեռնելիությունը, կորցնելը կբացառվի.
-
մեխանիկական սխալներն ու բացթողումները կբացառվեն.
-
կտրվեն ճիշտ քանակով դեղեր.
-
բուժհաստատություններն ու դեղատները ճշգրիտ վիճակագրություն կունենան.
-
բուժման ընթացքի մասին համապարփակ տեղեկատվությունը հասանելի կլինի համակարգում:
Տեսանյութն՝ այստեղ: