Ստեփանակերտի բենզինի պահեստի ողբերգական պայթյունից 5 ամիս է անցել, բայց տուժածներից շատերը դեռ շարունակում են բուժում ստանալ և վերականգնվել ծանր վիրահատություններից հետո: Որոշ հիվանդներ ամիսներ են անցկացրել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկը 80 օր, զուտ սպասելով հրաշքի, բազմաթիվ վիրահատություններ է տարել և դեռ շարունակում է բուժվել: 20 հիվանդ էլ բուժվել է արտասահմանում, 13-ն արդեն վերադարձել են:
Կյանքի ու մահվան եզրին հայտնված արցախցիներին այցելել է Իրինա Մկրտչյանը: