Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճերի խաղաղ կարգավորման կոչ է արել: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` Քանանին հայտարարել է, որ Իրանը մտահոգ է երկու երկրների սահմանին լարվածության աճով:
Քանանին Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սահմանային վերջին լարվածությունից հետո:
Նա վերահաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը Կովկասի տարածաշրջանի տևական ու կայուն խաղաղության միակ ճանապարհն են, նաև կոչ է արել երկու երկրներին` արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: