Թուրքիայի Անթալիա քաղաքում հորդառատ անձրևները ջրհեղեղ են առաջացրել: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Անթալիայի նահանգապետի գրասենյակից հայտնում են, որ հեղեղումների պատճառով դադարեցվել է ուսումը կենտրոնական հինգ շրջաններում:
Լրատվամիջոցների տվյալով՝ տեղատարափն ուժգնացել է գիշերը: Հորդառատ անձրևի պատճառով ճանապարհներին ջրափոսեր են գոյացել: Որոշ թաղամասերում ջրի տակ են անցել բնակավայրեր և աշխատատեղեր: Անձրևի պատճառով որոշ շրջաններում խաթարվել է տրանսպորտային կապը:
Հեղինակ՝ Գոհար Սահակյան