Եվրոպական միության Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթի պահպանման մասին որոշումը՝ Ուկրաինայի շահերից ելնելով դրանց հետագա օգտագործման համար: Այս մասին նշված է Եվրամիության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս որոշման հիման վրա Խորհուրդը կարող է սահմանել ԵՄ բյուջե ֆինանսական ներդրումների ռեժիմ՝ Ուկրաինային հետագա վերականգնման հարցում աջակցելու համար: Ֆինանսական ներդրումը կարող է ԵՄ բյուջեի միջոցով ուղղվել Ուկրաինայի օգնության հիմնադրամին:
ԵՄ Խորհրդի որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Մոսկվան չափազանց կոշտ պատասխան կտա ակտիվների առգրավմանը: «Դա գողություն է։ Դա յուրացում է նրա, ինչը քեզ չի պատկանում»,- ասել է Զախարովան: