Ադրբեջանի արտգործնախարարությունն «անհիմն» է որակել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը պատրվակներ է փնտրում:
Գերատեսչությունը նշել է, թե, իբր, ադրբեջանական կողմի գործողությունները միայն պատասխան են հայկական կողմի գործողություններին:
«Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղ գործընթացին և կոչ է անում հայկական կողմին՝ խուսափել ռազմական էսկալացիայից, ինչը կարող է վտանգել այդ ուղղությամբ ջանքերը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։