Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նիստի ավարտին՝ Երևանի ժամանակով 17:00-ի սահմաններում, Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը հասանելի կլինի հետևյալ հղումով: