ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկության ժամանակ աջակցություն է հայտնել Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու մասին նախագծին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 66 սենատոր, դեմ՝ 33-ը։ Այժմ նախատեսվում է նախագծի հիմնական քվեարկությունը, որը, լրատվամիջոցների տեղեկությամբ, տեղի կունենա այս շաբաթ:
Սենատում հաստատվելուց հետո նախագիծը քննարկման կներկայացվի Ներկայացուցիչների պալատում: Այդ պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ օրինագիծը «անցողիկ չէ», քանի որ այնտեղ ներառված չեն ԱՄՆ հարավային սահմանին հսկողությունը խստեցնելուն ուղղված ծախսերը։
Օրինագծով ԱՄՆ ազգային անվտանգության այլ առաջնահերթությունների համար առաջարկվում է հատկացնել ընդհանուր 93,5 մլրդ դոլար: Մասնավորապես, Ուկրաինային նախատեսվում է տրամադրել 60,06 մլրդ դոլար օգնություն, Իսրայելին՝ 14,1 մլրդ դոլար, և 4,83 միլիարդ դոլար՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գործընկերներին, այդ թվում՝ Թայվանին։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: