Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցահարթակ դուրս կգան կանանց թիմի հավաքականի անդամներ, 55 կգ քաշայիններ Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը: Նրանց մրցելույթը նախատեսված է ժամը 19:00-ից:
Հրապարակվել է նաև հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը.
Կանայք
55 կգ- Ալեքսանդրա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան՝ փետրվարի 13, ժամը` 19:00,
81 կգ- Լիանա Գյուրջյան՝ փետրվարի 18, ժամը` 19:00,
87 կգ - Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան՝ փետրվարի 19, ժամը` 22:00,
Տղամարդիկ
67 կգ- Գոռ Սահակյան՝ փետրվարի 14, ժամը` 22:00,
81 կգ- Ռաֆիկ Հարությունյան՝ փետրվարի 16, ժամը` 22:00,
89 կգ - Անդրանիկ Կարապետյան՝ փետրվարի 17, ժամը` 19:00,
96 կգ - Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան՝ փետրվարի 18, ժամը` 22:00,
102 կգ - Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան՝ փետրվարի 19, ժամը` 16:00,
109 կգ - Պետրոս Պետրոսյան՝ փետրվարի 19-ին, ժամը` 19:00,
+ 109 կգ - Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան՝ փետրվարի 20, ժամը` 18:00: