Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զորավարժությունների ընթացքում կատարել են մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող արձակում։
ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ դա նոր ձեռքբերում է երկրի համար, և հավելել, որ Իրանի դեմ ցանկացած դավադրության կհետևի համապատասխան, կոշտ արձագանք: Նա շեշտել է, որ նման զենքի առկայության դեպքում Իրանը կկարողանա խոցել ցանկացած թիրախ աշխարհի ցանկացած կետում։