ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին:
«Ցավակցում ենք Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորին»,- գրել է ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր: