Եթե Իսրայելը ցանկանում է տևական խաղաղություն, ապա պետք է դադարեցնի իր ծավալապաշտական նկրտումները և ընդունի անկախ Պաղեստինի գոյությունը՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ էրդողանը Դուբայում տեղի ունեցած Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում:
Թուրքիայի նախագահը կոչ է արել բոլոր «բարեխիղճ» երկրներին՝ պաշտպանել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականներին աջակցության գործակալությանը կամ ՀԱՄԱՍ-ը, որը, ըստ նրա՝ «փրկություն է 6 միլիոն փախստականների համար Հորդանանում, Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում»:
Ըստ Էրդողանի՝ Իսրայելը եղել է «միջազգային իրավունքից դուրս և պահպանել է օկուպացիայի, յուրացման և կոտորածի իր քաղաքականությունը տասնամյակներ շարունակ»:
«Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական կամ միայնակ»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը երեքշաբթի վաղ առավոտյան երկօրյա այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու կայացած Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին:
Հեղինակ՝ Գոհար Սահակյան