Պաշտոնական թվերը, որոնք հնչեցվել են զոհերի վերաբերյալ, ճշմարտություն են և իրականությանը համապատասխանում են: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի հարցին, թե կոնկրետ Երևանի մասշտաբով քանի քաջորդի է ընկել 44-օրյային, և արդյոք Երևանում անմահացած տղաներին նվիրված խաչքար տեղադրվելո՞ւ է:
«Մենք այսօր էլ մեր տղաներին նվիրված տարբեր հուշարձաններ ունենք տարբեր վարչական շրջաններում, և ուզում եմ նաև տեղեկացնել, որ մենք մի մեծ պուրակ ենք կառուցում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված մեր զինվորներին»,- ասաց Տիգրան Ավինյանը: