2023 թվականին մեկնարկած ապօրինի բենզալցակայանների ապամոնտաժման գործընթացները 2024-ին շարունակվելու են: Այս պահի դրությամբ Երևան քաղաքում կա 242 բենզալցակայան, որից 40-ն ունի քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ խնդիրներ, դրանց վերաբերյալ իրականացվում են ուսումնասիրություններ:
2023 թվականին ապամոնտաժվել է 25 բենզալցակայան, որից 6-ը՝ Արաբկիր վարչական շրջանում, 5-ը՝ Կենտրոն վարչական շրջանում, 3-ը՝ Աջափնյակ, 3-ը՝ Նոր Նորք, 3-ը՝ Շենգավիթ, 2-ը՝ Էրեբունի, 2-ը՝ Մալաթիա, 1-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այդ մասին զեկուցվեց Երևանի ավագանու նիստին: