Ձեզ վստահեցնում եմ, որ ընտրակեղծիքը և մենք շատ տարբեր բևեռներում ենք գտնվում, եթե ուզում եք ընտրակեղծիքի մասին ինչ-որ բան իմանալ, խորհուրդ կտամ ԱԺ ձեր գործընկերներից հարցնել, թե դա ինչպես է կազմակերպվում, ինչ մեխանիզմներ են օգտագործվում, ինչքան փող է դրվում դրա համար, հարյուրապետները, հազարապետները ինչ մեխանիզմներով պիտի գործեն, կարուսելն ինչպես էր կազմակերպվում: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի դիտարկմանը, թե ՔՊ-ի նախընտրական բյուջեի 80 տոկոսից ավելիի ծագումը կասկածելի է:
«2018 թվականին այդ տեսակի վերջը եկել է, և այլևս ՀՀ-ում և մասնավորապես Երևանում նույնպես, ընտրակեղծիք, որպես այդպիսին, գոյություն չունի»,- ասաց Ավինյանը: