Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» ապրանքանիշի ջրի առանձին խմբաքանակների իրացումը՝ անվտանգության ստուգման նպատակով:
Նշվում է, որ պատճառը Վլադիկավկազ քաղաքի բնակչի՝ կերակրափողի այրվածքներ ստանալն է: Գերատեսչության մամուլի ծառայության տվյալով՝ վաճառքի դադարեցումը կվերաբերի 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ տարածք ներմուծված՝ 0,5 լիտր ծավալով ապակե տարաներով փաթեթավորված ապրանքներին:
Հյուսիսային Օսիայի ղեկավարը հայտնել է, որ տղամարդը, որը նախօրեին կերակրափողի այրվածք էր ստացել «Ջերմուկ» հանքային ջրի անվան տակ քացախ խմելուց հետո, հիվանդանոցում մահացել է: