Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.).
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.).
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.).
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»,- նշվում է ՊՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից
կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 4
զոհ և 1 վիրավոր: