Այս տարի ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում. կլուծարվեն վարչություններ, կստեղծվի 3 նոր ծառայություն, որոնք Պարեկայինի հետ կկազմեն կառույցի 4 հիմնական հենասյուները:
Ոստիկանական գվարդիայի և Համայնքային ոստիկանության ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն ավարտվել է Քրեական ոստիկանության պաշտոնների համալրման մրցույթը՝ 700 տեղի համար կա 1100-ից ավելի դիմորդ:
Հաստիքները համալրելու համար դիմել են ինչպես ոստիկանության ծառայողները, այնպես էլ քաղաքացիական անձինք. մրցույթը հաղթահարածները նաև պետք է անցնեն դասընթաց:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան