ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորական գրառում է արել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:
Գրառման մեջ ասվում է. «Ջերմ շնորհավորանքներ ենք հղում մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։
Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։
Թող Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»: