ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը
քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների առևտրի, կիբեռանվտանգության և թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
«Նորարարությունը մշտապես եղել է Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժը, և այն կարևոր դերակատարում ունի ներկայիս ու ապագա մարտահրավերներին արձագանքելու հարցում»,- ասել է դեսպան Քվինը։