Ապատեղեկատվության դեմ պայքարում մեկ ընդհանուր հայեցակարգ ունենալու համար ջանքերը միավորել են պետական և հասարակական կառույցները: Բազմաթիվ քննարկումներից հետո հայեցակարգը հաստատվել է:
2024-ը լինելու է նախապատրաստական շրջան, կգնահատեն կարիքները, կանեն ռազմավարական պլանավորում, նյութեր կպատրաստեն մեդիագրագիտության բարձրացման համար: Բուն աշխատանքը կսկսեն 2025-ից. այն կընդգրկի 3 հիմնական ուղղություն:
Թեև հայեցակարգը 3 տարվա համար է, պատասխանատուները վստահեցնում են՝ այդքանով չեն սահմանափակվելու:
Ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքներն ու մեխանիզմներն անընդհատ կատարելագործելու կարիք կա, հետևաբար, գործողությունները լինելու են շարունակական:
Մանրամասները՝ ռեպորտաժում: